ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի — Sputnik. «Եռաբլուրում» լրագրողների հետ զրույցում Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն ասաց, որ Հայաստանի հակաօդային պաշտպանության նոր զինատեսակների շնորհիվ Ադրբեջանի զինուժը չի կարողանա իր նպատակին արդյունավետորեն հասնել ինչպես հիմա, այնպես էլ պատերազմի ժամանակ:
«Վերջին տարիներին Հայաստանը մի շարք նոր զենքեր է ձեռք բերել` հակաօդային պաշտպանության, ռադիոէլեկտրոն պայքարի։ Այդ ամեննն էլ բանակի մարտունակությունը բարձրացրել է։ Մեր բանակը տարեցտարի ավելի է հզորանում»,–ասաց Հարությունյանը։
Նրա խոսքով` վերջին շրջանում շփման գծում զինադադարի խախտման դեպքերը նվազել են, ինչը նույնպես փաստում է բանակի մարտունակության բարձրացման մասին։
ՀՀ զինված ուժերը ՍՈՒ-30-ի նոր խմբաքանակ կստանա. Դավիթ Տոնոյան
Նկատառմանը, թե ընդդիմադիրները ներկայիս իշխանության քայլերն այնքան էլ չեն ընդունում` Հարությունյանն արձագանքեց, թե ընդունել–չընդունելու հարց չկա, քանի որ բոլորն են տեսնում` բանակի բյուջեն 28 տոկոսով ավելացել է, ձեռք են բերվել կարևորագույն զինատեսակներ, սպաների աշխատավարձերն է բարձրացել։
Հիշեցնենք, որ առաջին բազմաֆունկցիոնալ կործանիչները` ՍՈՒ-30 ՍՄ, արդեն Հայաստանում են դեռ 2019թ.–ի դեկտեմբերից։
Առայժմ դրանք չորսն են, բայց Պաշտպանության նախարարությունը վստահեցնում է` մտադիր է էսկադրիլիա ստեղծել` ինքնաթիռների թիվը հասցնելով 12–ի։
«Եթե չհիշես մեզ, գլուխդ կջարդեմ». 1 օր զորամասում` զորացրվող զինվորների հետ. լուսանկարներ