ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի — Sputnik. Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայրենյաց պաշտպանի օրվա առթիվ:
Բանակը մեր ընտանիքն է. Արմեն Սարգսյանը շնորհավորել է տոնի առթիվ
«Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Հայրենյաց պաշտպանի օրվա առթիվ: Շնորհավորում եմ մեր ողջ ժողովրդին՝ Արցախում, Հայաստանում և Սփյուռքում, որովհետև սա բոլորիս տոնն է: Սա աշխարհասփյուռ մեր քույրերի ու եղբայրների տոնն է, ովքեր Հայրենիքի համար օրհասական պահին տարբեր երկրներից շտապեցին Արցախ և կանգնեցին նրա պաշտպանության դիրքերում»,– ասված է ուղերձում։
Արցախի նախագահը շեշտել է, որ այսօր էլ ՀՀ, Արցախի ու սփյուռքի հայությունն իրենց անգնահատելի ավանդն են բերում Արցախի շենացմանն ու զարգացմանը։
«Եթե չհիշես մեզ, գլուխդ կջարդեմ». 1 օր զորամասում` զորացրվող զինվորների հետ. լուսանկարներ
Եվ, այդուհանդերձ, Բակո Սահակյանի համոզմամբ, հայոց բանակի տոնն առաջին հերթին սահմանամերձ գոտում ապրող գյուղացու տոնն է, որն իր ամենօրյա աշխատանքով պահում է հայրենի հողն ու պաշտպանում այն, ուսուցիչների տոնն է, ովքեր դաստիարակում են հայրենիքի արժանի պաշտպաններին, բժիշկների տոնն է, ովքեր վտանգելով իրենց կյանքը, մարտի դաշտում փրկում էին հազարավոր մարդկանց կյանքեր:
«Եվ, վերջապես, սա Մեծ Հայրենականի և Արցախյան ազատամարտի մեր վետերանների, ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության վետերանների և ծառայողների տոնն է, հայրենիքի պաշտպան մեր զինվորների, սպաների, գեներալների, բոլոր նրանց, ովքեր այսօր էլ անառիկ են պահում հայրենի երկրի սահմանները, իրենց անձնվեր ծառայությամբ ապահովում են հարազատ ժողովրդի անդորրն ու բնականոն գործունեությունը»,– նշում է Արցախի նախագահը։
Բանակի տոնի առթիվ Բակո Սահակյանը չի շրջանցել նաև հայրենիքի ազատության ու անկախության համար պայքարում իրենց կյանքը զոհաբերած հայորդիներին, որոնց անունները ոսկե տառերով են գրվել հայ ժողովրդի նորագույն պատմության էջերում, որոնց հիշատակը միշտ վառ է մեր սրտերում:
Շնորհավորելով Հայոց բանակի տոնը` Արցախի նախագահը խաղաղություն, բարօրություն ու մեծագույն հաջողություններ է մաղթում երկրին ու ժողովրդին, երջանկություն ու ամենայն բարիք` բոլոր հայ ընտանիքներին:
ՀՀ զինված ուժերը ՍՈՒ-30-ի նոր խմբաքանակ կստանա. Դավիթ Տոնոյան