ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի — Sputnik. Քանի դեռ Սահմանադրական դատարանում առկա ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ լուծում չկա, շարունակվելու են քայլեր ձեռնարկել։ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Եթե չհիշես մեզ, գլուխդ կջարդեմ». 1 օր զորամասում` զորացրվող զինվորների հետ. լուսանկարներ
Գրիգորյանը ՀՀ նախագահի, վարչապետի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ այցելել էր Եռաբլուր` Հայոց բանակի կազմավորման 28–րդ տարեդարձի կապակցությամբ ծաղիկներ խոնարհելու զոհված զինծառայողների հիշատակին։
«ՍԴ–ում առկա ճգնաժամը լուծելու համար արդեն իսկ քայլեր արվել են` դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելով։ Այժմ էլ քննարկումներ են ընթանում այդ խնդրի լուծման ուղղությամբ»,–ասաց Գրիգորյանը։
Բանակը մեր ընտանիքն է. Արմեն Սարգսյանը շնորհավորել է տոնի առթիվ
Անդրադառնալով հետագա քայլերին` ԱԽ քարտուղարը նշեց, որ լուծման բոլոր տարբերակների մասին հանրությանը կտեղեկացնեն։ Նրա խոսքով` սահմանադրական փոփոխությունները կարող են լուծման մի ճանապարհ լինել։
Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը ՍԴ անդամներին մինչև 2020թ.–ի դեկտեմբերի 31-ը ժամանակ էր տվել հրաժարական տալու համար` դրա դիմաց խոստանալով կենսաթոշակ` ամսական աշխատավարձի ու հավելավճարների չափով։
Սահմանադրական դատարանի և Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին ՀՀ օրենքներում կառավարությունն այս նպատակով փոփոխություններ էր մշակել։
ՀՀ զինված ուժերը ՍՈՒ-30-ի նոր խմբաքանակ կստանա. Դավիթ Տոնոյան