«Պատիվ ունես ծառայելու հայկական բանակում». սիրիահայ տղան իրականացնում է նաև հոր երազանքը

18 տարին լրանալուն պես սիրիահայ Գեղարդը զորակոչվել է բանակ։ Պատանու համար Հայոց բանակում ծառայելը կրկնակի պատիվ է՝ ի կատար է ածվել հոր վաղեմի երազանքը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Սիրիահայ Գեղարդ Մութաֆյանը ծառայում է Գյումրու կայազորում։ Հայոց բանակում ծառայելը ոչ միայն նրա, այլ նաև հոր երազանքն է եղել։ 2016–ի Ապրիլյան պատերազմի ժամանակ Գեղարդը շատ էր ուզում սահմանին լինել, բայց նրա 18 տարին դեռ չէր բոլորել։ Հենց այդ օրերին արդեն իր համար հստակ որոշել էր՝ գնալու է հայրենիքը պաշտպանելու:

Գևորգը ծնվել է Սիրայի Հալեպ քաղաքում: Մոտ 13 տարի առաջ, երբ Գեղարդը դեռ 5 տարեկան էր, հոր որոշմամբ նրանց ընտանիքը մշտական բնակության տեղափոխվեց Հայաստան՝ Երևան։

«Պատիվ ունես ծառայելու հայկական բանակում». սիրիահայ տղան իրականացնում է նաև հոր երազանքը

2018–ին նա ՀՀ քաղաքացիություն ստացավ և 18 տարին լրանալուն պես ուրախությամբ ու մեծ պատրաստակամությամբ մեկնեց ծառայելու Հայոց բանակում: Հայրենիքին ծառայելը շարքային Մութաֆյանի համար ոչ միայն մեծ պատիվ է, այլև խոսքից գործին անցնելու լավագույն միջոց:

Սա սահմանամերձ գոտում ապրող գյուղացու տոնն է. Բակո Սահակյան

«Երբ անընդհատ ասում ենք, որ հայրենիքը սիրում ենք, խոսքից գործի անցնելու լավագույն միջոցը ծառայությունն է։ Իսկ հետագայում ամեն մարդ յուրովի կարող է ծառայել իր հայրենիքն՝ կա՛մ իր մասնագիտությամբ, կա՛մ զինվորական ծառայությամբ»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Գեղարդը:

Տղան անկեղծացավ`իր ծառայությունը հայկական Զինված ուժերում հպարտություն է ոչ միայն իր, այլ նաև հայրիկի համար: «Հայրս ծառայել է Սիրիայի բանակում ու միշտ ինձ ասում էր՝  դու պատիվ ունես ծառայելու հայկական բանակում, որտեղ քո ծառայակից ընկերները հայեր են: Հորիցս սովորածը փորձում եմ կիրառել ծառայության մեջ թե՛ միջանձնյա շփումներում, թե՛ գործնականում»,- ասաց տղան ու ավելացրեց՝ պատրաստ է հրամանի դեպքում իր ծառայությունը շարունակել ու մարտական խնդիրը լուծել սահմանագծում:

ՍՈՒ-30–ի շնորհիվ Ադրբեջանը չի կարողանա իր նպատակին արդյունավետորեն հասնել. Հարությունյան

Ապագա ֆինանսիստը, որը ծառայությունից հետո ուսումը կշարունակի Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում, խորհուրդ է տալիս բոլոր տղաներին չխուսափել ծառայությունից ու կատարել հայրենիքի հանդեպ պարտքը:

«2 տարի եկեք արժանապատվությամբ ծառայեք և վերադարձեք ձեր քաղաքացիական կյանքին»,- ասաց Գեղարդը:

Նրա համար հայրենիքին ծառայելը ոչ միայն պատիվ է, այլ նաև սուրբ պարտականություն: