ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի — Sputnik. ՎԵՏՕ նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը բերման է ենթարկվել։
Քաղաքական վերլուծաբան Միհրան Հակոբյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են Մալյանին բերման ենթարկում:
«Ռեստարտը» բողոքում է, Մալյանը` պատասխանում. «Ես ԱԱԾ-ի հետ կապ ունենալու պատիվ չունեմ»
«Ռեպրեսիաների նոր փուլ: Դիմակավորված անձինք բռնի կերպով առևանգում են հայտնի հասարակական գործիչ Նարեկ Մալյանին», - տեսանյութին կից գրել է Հակոբյանը:
Նշենք, որ վաղը նախատեսված է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանի ասուլիսը։
Հիշեցնենք` նախորդ տարի «ՎԵՏՕ» շարժման մասնակիցները բողոքի ակցիաներ էին իրականացնում «Բաց հասարակությունների գրասենյակ» հիմնադրամի (Սորոսի գրասենյակ) մոտ և պահանջում արգելել նրանց գործունեությունը մեր երկրում։
Դատարանը հետ է ուղարկել Ռուստամ Բադասյանի հայցն ընդդեմ Նարեկ Մալյանի. ի՞նչն է պատճառը
Օրերս Նարեկ Մալյանը հրապարակել էր կառավարության՝ 2019թ.-ի մարտի որոշման հղումը, որտեղ երևում է, որ «Բաց հասարակության հիմնադրամներ» կազմակերպության 3,2 միլիոն դոլարի չափով ծրագիրը 2019-2020թթ–ին ճանաչվել է բարեգործական։ Դա փաստացի ազատում է հիմնադրամի կողմից ֆինանսավորվող 19 կազմակերպություններին (այդ թվում` ԶԼՄ–ներին) մի շարք հարկերից։