Հայկական բանակը մեր ժողովրդի պայքարի և միասնական ջանքերի արդյունքն է. ՍԴ նախագահ

Այս խորհրդանշական օրը, ըստ Հրայր Թովմասյանի, լավ առիթ է ևս մեկ անգամ վերհիշելու Արցախի գոյամարտի, Հայաստանի սահմանների պաշտպանության համար պայքարի ողջ փառահեղ տարեգրությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի — Sputnik. ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, շնորհավորելով Հայոց բանակի կազմավորման 28–րդ տարեդարձի առիթով` իր ուղերձում ասել է, որ Հայկական բանակը մեր ժողովրդի պայքարի և միասնական ջանքերի արդյունքն է։

Սահմանադրական դատարանում ստեղծված իրավիճակը շուտով կհանգուցալուծվի. Փաշինյան

Քանի դեռ ՍԴ–ում ճգնաժամը հաղթահարված չէ, շարունակելու են քայլեր ձեռնարկվել. ԱԽ քարտուղար

«Այս օրը տոն է դարձել մեր ժողովրդի զավակների կյանքի գնով։ Հավերժ փառք Հայրենիքի պաշտպանության ընթացքում իրենց կյանքը նվիրաբերած` մեր ժողովրդի քաջարի զավակներին։ Այս օրը տոն է մեր երկրի սահմաններն անառիկ պահող մեր զինվորների ու սպաների շնորհիվ: Ուժ և խաղաղ ծառայություն եմ մաղթում մեր բոլոր զինծառայողներին»,–ասել է ՍԴ նախագահը։

Նրա խոսքով` այս խորհրդանշական օրը ոչ միայն լավ առիթ է ևս մեկ անգամ երախտիքի խոսք ասելու և շնորհավորելու մեր բոլոր զինծառայողներին, այլև վերհիշելու Արցախյան գոյամարտի, Հայաստանի սահմանների պաշտպանության, մեր երկրի անկախության և ազատության համար պայքարի ողջ փառահեղ տարեգրությունը։

Հիշեցնենք, որ հայոց բանակի ստեղծման օրը համարվում է 1992թ.-ի հունվարի 28-ը, երբ ՀՀ Գերագույն խորհրդի նախագահի հրամանագրով ստեղծվեց Հայաստանի Պաշտպանության նախարարությունը։ Այն լիովին կազմավորվեց 4-4,5 տարիների ընթացքում` իր առաջին «մկրտությունը» ստանալով հայ-ադրբեջանական պատերազմի տարբեր փուլերում՝ Հայաստանի և Արցախի բնակչության ռազմական անվտանգությունն ապահովելով։

«Եթե չհիշես մեզ, գլուխդ կջարդեմ». 1 օր զորամասում` զորացրվող զինվորների հետ. լուսանկարներ