ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի— Sputnik. «Հանրապետություն» կուսակցության նախագահ, սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանն այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց, որ աշխարհում չկա այնպիսի զենք, որ կարող է հաղթել ոգուն։
«Թե՛ արցախյան ազատամարտի սկզբին, երբ բանակը ձևավորված չէր ու ֆիդայական շարժումով էր, թե՛ հետո` ապրիլյան պատերազմը, հստակ հիմնավորեցին, որ չկա աշխարհում որևէ զենք, որը կարող է հաղթել ոգուն։ Մեր զինվորի, աշխարհազորայինի ոգին է, որ հաղթել է այդ պատերազմում։ Ու թշնամին պետք է դա հստակ իմանա»,– ասաց Սարգսյանը։
Նրա համոզմամբ` արցախյան պատերազմն ապացուցեց, որ հայկական բանակը տարածաշրջանի ամենամարտունակ բանակն է։
Բանակը մեր ընտանիքն է. Արմեն Սարգսյանը շնորհավորել է տոնի առթիվ
«Հայ մարդը սիրում է իր բանակը, իր բանակով է իրեն պաշտպանված զգում»,– ասաց նա` հավելելով, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի այդ սիրո հետ մեկտեղ պետք է ձգտի իր ուժերին ներածի չափով շտկել բանակում եղած թերությունները։
ՀՀ զինված ուժերը ՍՈՒ-30-ի նոր խմբաքանակ կստանա. Դավիթ Տոնոյան
«Ինձ շատ ուրախացնում է այս ընթացքում սպառազինությունների մրցավազքը, նոր զենքերի, զինատեսակների գնումը։ Նկատի ունեմ ՍՈՒ–երը, հակաօդային համակարգերը, որ վերջերս գնեց հայկակայն բանակը։ Հավատացեք, որ դրանք հիմքեր են, որպեսզի հակառակորդը որոշակի գործողություններ անելուց առաջ այդ ուղղությամբ մտածելու է»,– ասաց Սարգսյանը։
Անդրադառնալով զորակոչին, նա կարծիք հայտնեց, որ այդ գործընթացում նախկինում առկա կոռուպցիան, կաշառքով ծառայութունից ազատվելն այսօր գրեթե բացառված են։
«Եթե չհիշես մեզ, գլուխդ կջարդեմ». 1 օր զորամասում` զորացրվող զինվորների հետ. լուսանկարներ