Ձերբակալվածների թիվը 3-ն է. Նարեկ Մալյանից բացի ձերբակալվել է ևս երկու ակտիվիստ

Ոստիկանության 6-րդ վարչության մոտքի մոտ հավաքված լրագրողներին «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը հայտնել է, թե ովքեր են ձերբակալված մյուս երկու քաղաքացիները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի — Sputnik. «Վետո» քաղաքացիական նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանից բացի ոստիկանությունը բերման է ենթարկել նաև «Ադեկվադ» կուսակցության անդամներ Կոնստանտին Տեր-Նակալյանին և Արթուր Դանիելյանին։

Փաստաբանին թույլ չեն տվել հանդիպել Նարեկ Մալյանի հետ

Այս մասին Ոստիկանության 6-րդ վարչության մոտքի մոտ հավաքված լրագրողներին հայտնեց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը։

Ոստիկանությունը facebook-ում հրապարակած տեղեկատվությամբ հայտնում է, որ Կոնստանտին Տեր-Նակալյանին ևս Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները բերման են երթարկել ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով։ 

Հիշեցնենք` ոստիկանությունն այսօր 13։30-ի սահմաններում բերման էր ենթարկել նաև «ՎԵՏՕ» շարժման հիմնադիր Նարեկ Մալյանին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նա բերման է ենթարկվել ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով։