«Սոյուզմուլտֆիլմի» ոսկյա հավաքածուի մուլտֆիլմերը կթարգմանվեն հայերեն

Համագործակցության շրջանակում պայմանավորվածություն է ձեռք բերվել ամբողջական ոսկե հավաքածու ունենալու մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի - Sputnik. «Սոյուզմուլտֆիլմի» ոսկյա հավաքածուի մուլտֆիլմերը հայերեն կցուցադրվեն մանկական հեռուստաալիքով, հայտնում է ստուդիայի մամուլի ծառայությունը։

«Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիան ու հայկական «Շանթ» հեռուստաընկերությունը համագործակցության մասին համաձայնագիր են կնքել, որի շրջանակում խորհրդային մուլտֆիլմերի ոսկյա հավաքածուն կթարգմանվի հայերեն ու եթեր կհերառձակվի նոր` Shant Kids HD-հեռուստաընկերության եթերում, ինչը թույլ կտա աշխարհասփյուռ հայալեզու երեխաներին խորհրդային ու ռուսական ստուդիայի հայտնի մուլտֆիլմները դիտել մայրենի լեզվով», - հայտնում է մամուլի ծառայությունը։

Ստուդիայում հայտնել են, որ համագործակցության շրջանակում  եթերի համար արդեն պատրաստ է «Ну, погоди!»- իի բոլոր սերիաները։ «Սոյուզմուլտֆիլմի» տնօրեն Բորիս Մաշկովցևի խոսքով՝ համագործակցությունը հայկական հեռուստաընկերության հետ ստուդիայի համար հետաքրքիր փորձ կլինի։

Disney-ը պատրաստվում է թողարկել «Առյուծ արքա» և «Ալադին» խաղերի HD ռիմեյքները

«Սա փաթեթային գործարքի առաջին օրինակն է միայն, մինչդեռ պայմանավորվածություն է ձեռք բերվել ամբողջական ոսկե հավաքածուի հեռարձակման մասին։ Հասկանալի է, որ Հայաստանի հետ նման պայմանագիրը կնքվել է, քանի որ մենք ընդհանուր շատ բաներ ունենք, մեր երկրների կինեմատոգրաֆիաները միահյուսված են։ Անհամբեր սպասում ենք՝ ինչպես են մեր մուլտֆիլմների հերոսները սկսելու հայերեն խոսել», - ասել է Մակովցևը։

«Դե սպասիր» մուլտսերիալը շարունակություն կունենա. նոր կերպարներ ի հայտ կգան

«Շանթ» հեռուստաալիքը հիմնադրվել է 1994-ին և հեռարձակվում է հայերեն: Հեռուստաալիքի եթերի հիմնական մաս են կազմում  հատկացված է զվարճանքի, նորությունների, քաղաքական և կրթական ծրագրերին: