Պետդումայի փոխխոսնակն ու Չերիշևան ԵԽԽՎ-ում կխոսեն Sputnik Էստոնիայի վրա ճնշումների մասին

ՌԴ պետական դումայի փոխխոսնակն ու Sputnik Էստոնայի ղեկավարը ԵԽԽՎ ամբիոնից կհնչեցնեն Եվրոպայում մամուլի ազատության ու Sputnik Էստոնիայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին իրենց մտահոգությունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի - Sputnik. Sputnik Էստոնիայի ղեկավար Ելենա Չերիշևան Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի ժամանակ հնարավոր ամեն բան կանի «Ռոսիա Սեգոդնյա» ՄԳՏ-ի վրա էստոնական իշխանության գործած ճնշման մասին պատմելու համար։

Sputnik Էստոնիայի շուրջ ստեղծված իրավիճակը կեղտաբիծ է Եվրոպայի հեղինակության վրա. Լավրով

ՌԴ Պետական դումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյն ավելի վաղ հայտնել էր, որ ԵԽԽՎ ձմեռային  նիստում կխոսի Եվրոպայում մամուլի ազատության ու Sputnik Էստոնիայի շուրջ ստեղծված  իրավիճակի մասին։ Երեկ «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ-ի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ գործակալության գործադիր տնօրեն Կիրիլ Վիշինսկին ու Sputnik Էստոնիա հարթակի ղեկավար Ելենա Չերիշևան հունվարի 27-31 մասնակցելու են Ստրասբուրգում անցկացվող ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին։

«Ես կանեմ հնարավորն ու անհնարինը, որ ամբողջ աշխարհը, եվրոպական միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները, այլ լուրջ կառույցներն իմանան այն ամենաթողության մասին, որը Էստոնիայի իշխանությունը կիրառում է ռուս լրագրողների նկատմամբ։ Ուզում եմ, որ իմանան՝ իրեն ժողովրդավարական համարող եվրոպական երկրու իշխանությունն ու ոստիկանությունը լրագրողներին սպառնում են քրեական գործերով միայն այն բանի համար, որ նրանք աշխատում են «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ-ում», - ասել է Չերիշևան։

Sputnik Էստոնիայի շուրջ ստեղծված իրավիճակը կեղտաբիծ է Եվրոպայի հեղինակության վրա. Լավրով

Նա նշել է, որ պատրաստ է մեկնաբանել ու ներկայացնել տեղի ուենցածի մանրամասները։

Հունվարի 1–ից Sputnik Էստոնիայի խմբագրության աշխատակիցները քրեական հետապնդման սպառնալիքի պատճառով ստիպված են եղել

Ինչ գնահատական են տալիս էստոնացիները Sputnik Էստոնիայի գործունեությունը դադարեցնելուն
դադարեցնել աշխատանքային հարաբերությունները Sputnik Էստոնիայի և «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի հետ։ Այդ գործողությունները հիմնավորվում են պատժամիջոցներով, որոնք ԵՄ–ն կիրառել է 2014 թվականի մարտի 17-ին մի քանի իրավաբանական և ֆիզիկական անձանց դեմ ուկրաինական իրադարձությունների ֆոնին։ Սակայն ԵՄ պատժամիջոցներն ընդունվել են «Ռոսիա սեգոդնյա» ՄԳՏ–ի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովի դեմ։

Ավելի վաղ ԵԱՀԿ ԶԼՄ-ների ազատության գծով կոմիտեի նախագահ Առլեմ Դեզիրը կարծում է, որ Sputnik Էստոնիայի լրագրողների վրա գործած ճնշումը խնդիրներ է առաջացնում մամուլի ազատ զարգացման հարցում։