Հայտնի է` ով է փոխարինելու Հենրիկ Հարթենյանին

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության նախկին անդամ Հենրիկ Հարթենյանին փոխարինողն անկուսակցական է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի — Sputnik. Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության նախկին անդամ Հենրիկ Հարթենյանին փոխարինելու է Պավել Սարգսյանը:

«Իմ քայլը» խմբակցության հրատապ նիստն ավարտվեց. Հենրիկ Հարթենյանը վայր կդնի մանդատը

«Համամասնական ցուցակում հաջորդը ես եմ, և մանդատը վերցնելու եմ»,– Sputnik Արմենիայի հետ զրուցում ասաց նա։

Սարգսյանն անկուսակցական է: Նա «Tricolor» երաժշտական փառատոնի  և «Երևանյան թմբուկներ» երաժշտական խմբի հիմնադիրն է։

Նա նաև «Մենք» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամի հիմնադիրն ու գլխավոր տնօրենն է, «Մենք» ամսագրի հիմնադիրը:

«Անհամատեղելի եմ համարում աշխատանքս Երևանի ավագանիում». Հարթենյանը վայր դրեց մանդատը

Հիշեցնենք` Հարթենյանը Facebook-ի իր էջի «սթորի» բաժնում հրապարակել էր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դստեր ֆեյսբուքյան էջն ու գրել. «Ժողովուրդ, սա Հրայր Թովմասյանի աղջկա էջն է, դե՝ ձեզ տեսնեմ»: Դրանից հետո մեծ աղմուկ բարձրացավ, շատերը քննադատեցին նրա քայլը։ Երեկ ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հրատապ նիստ էր գումարել Հենրիկ Հարթենյանի պահվածքը քննարկելու համար։ Նիստից հետո նրանք հանդես եկան հայտարարությամբ` ասելով, որ խնդրել, հորդորել են Հարթենյանին մանդատը վայր դնել, քանի որ խմբակցության համար անընդունելի է Հարթենյանի պահվածքը։ Ավելի ուշ Հարթենյանն ինքը հայտարարեց, որ վայր է դնում մանդատը։

ՄԻՊ–ը «խստորեն դատապարտելի, բացարձակ մերժելի է» որակել ավագանու ՔՊ–ական անդամի պահվածքը