Այս անգամ էլ Միլան - Երևան չվերթի ուղևորներն են խնդրի առաջ հայտնվել

Հայ զբոսաշրջիկների համար տարին կարծես թե կրկին խնդիրներով է սկսվել։ Այս անգամ էլ Միլանից Երևան վերադարձող ուղևորներն են տհաճ իրավիճակում հայտնվել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի-Sputnik. Այսօր Ryanair ավիաընկերության Միլան-Երևան FR4456 չվերթի մի քանի տասնյակ ուղևորների մերժել են ինքնաթիռ նստեցման/գրանցման հարցում։ Տեղեկությունը նշված է passenger.am օնլայն համակարգի Facebook-յան էջում:

Ryanair-ի առաջին չվերթը Երևանից դեպի Հռոմ ու Միլան կարող է ուշացումով մեկնել

Միլանի օդակայանում գտնվող Passenger.am-ի ներկայացուցչի փոխանցմամբ` նման իրավիճակը ստեղծվել է չվերթի ոչ պատշաճ և վատ կազմակերպված լինելու պատճառով։

Թռիչքը հասանելի է. ուղևորները պատմել են Միլան–Երևան առաջին չվերթի տպավորությունները

Ուղևորների խախտված իրավունքների պաշտպանությամբ զբաղվող օնլայն համակարգի ներկայացուցիչները տեղեկացնում են, որ ըստ ԵՄ 261/2004 կարգավորման, այս պարագայում  ավիաընկերությունը պարտավոր էր ուղևորներին տրամադրել այլընտրանքային թռիչք դեպի նախնական ամրագրված նշանակման կետ, հոգալ ուղևորների ըմպելիքի/սննդի (եթե հետաձգումը տևում ավելի քան 2 ժամ) և կեցության (եթե հետաձգումը տևում է ավելի քան 5 գիշերային ժամ) հարցերը:

Քաղավիացիան հրապարակել է Ryanair–ի նոր չվացուցակը

Համակարգի ներկայացուցիչները խորհուրդ են տալիս պահել ճամփորդության հետ կապված ցանկացած ապացույց հետագա հնարավոր փոխհատուցման համար, նաև առաջարկում են ենթադրյալ իրավախախտ ավիափոխադրողից փոխհատուցում ստանալու համար վերադառնալուն պես լրացնել www.passenger.am կայքում տեղադրված հայտը: