ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի — Sputnik. Լեգենդար բասկետբոլիստ, 41-ամյա Կոբի Բրայանտի`հունվարի 26-ի երեկոյան կործանված ուղղաթիռի օդաչուն հայ է եղել։ Արա Զոբայանը 50 տարեկան էր։ Տեղեկությունը հաղորդում է ամերիկյան heavy.com պարբերականը։ Զոբայանի մասին հայտնի է, որ նա մտերիմ է եղել Բրայանտի ընտանիքի հետ։
Կուբանում մասնավոր ուղղաթիռ է վթարի ենթարկվել, օդաչուն մահացել է. տեսանյութ
Ուղղաթիռի մեջ եղել է 9 մարդ, որից երեքը՝ անչափահաս։ Ուղղաթիռում են եղել Քոբի Բրայանտը, նրա 13-ամյա դուստր Ջիանա Բրայանտը, բասկետբոլային մարզիչ Ջոն Ալբոտելին, նրա կինը՝ Քերին, դուստրը՝ Ալիսան, բասկետբոլային մարզիչ Քրիստինա Մաուզերը, Սառա Չեսթերը և նրա դուստրը՝ Փայթոնը, օդաչու Արա Զոբայանը։ Ուղղաթիռը մեկնել է Թաուզանդ Օքս քաղաքի «Մամբա» մարզական ակադեմիա, որտեղ պետք է տեղի ունենար բասկետբոլային խաղ։
Ուղղաթիռը կործանվել է Կալիֆոռնիայի Կալաբասաս քաղաքի երկնքում։ Ավիաաղետի պատճառ կարող էին լինել վատ եղանակային պայմանները՝ խիտ մառախուղը։
Ջիանա Բրայանտը բասկետբոլիստի չորս երեխաներից մեկն էր։
Քոբի Բրայանտը հինգ անգամ դարձել է NBA չեմպիոն «Լոս Անջելես Լեյքերսի» կազմում։ Նա զբաղեցրել է չորրորդ տեղը NBA պատմության մեջ ամենաարդյունավետ խաղացողների ցուցակում։ 2018թ.-ին «Թանկարժեք բասկետբոլ» անիմացիոն կարճամետրաժ ֆիլմի համար արժանացել է «Օսկար» մրցանակի։
Կրասնոյարսկի երկրամասում ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել. կան տուժածներ