Գիշերային ցուրտը կմեղմանա. Սուրենյանը գրառում է արել

Գիշերային ժամերին ջերմաստիճանը 8–10 աստիճանով կբարձրանա։ Գագիկ Սուրենյանն ասել է, որ դա տեղի կունենա աստիճանաբար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի - Sputnik. Հունվարի 29-ից սկսած գիշերային այս ցրտերը էականորեն կմեղմանան։ facebook սոցիալական ցանցի իր էջում այս տեղեկությունը հաղորդել է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության պետ Գագիկ Սուրենյանը։

«Ընդհանուր առմամբ, հունվարի 29-31-ին գիշերները այսօրվա համեմատ աստիճանաբար տաքանում են մոտ 8-10 աստիճանով»,–գրել է Սուրենյանը։

Նշենք, որ թեև Սուրենյանը գրառումը հրապարակել է րոպեներ առաջ միայն, սակայն օգտատերերն արդեն սկսել են ակտիվ արձագանքել` թողնելով իրենց մեկնաբանությունները։  

Հյուր ունենք Սև ծովից. Սուրենյանը նորություններ է հայտնել

Հիշեցնենք, որ ԱԻՆ Արտակարգ իրավիճակների նախարարությունն այսօր հայտնել էր, որ Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է, իսկ մարդատարների համար՝ դժվարանցանելի։ Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։