Արմեն Բադալյանի դիտարկմամբ` Նիկոլ Փաշինյանը փորձում է իր նպատակին հասնել սահմանադրական փոփոխություններ իրականացնելու ճանապարհով, մասնավորապես՝ միավորելով Վճռաբեկ դատարանն ու ՍԴ-ն: Ստեղծելով մեկ գերագույն դատարան` նա ըստ էության կձերբազատվի ՍԴ-ի անցանկալի նախագահից, որովհետև նոր կառույցն իրականացնելու է ՍԴ-ի նույն գործառույթները:
«Տեսնելով, որ իրավական ճանապարհով արդյունքի չի հասնում, վարչապետն անձնական վիրավորանքներ է հասցնում Հրայր Թովմասյանին: Գրիչի հանգամանքը սև PR-էր: Առհասարակ նման տեխնոլոգիաներ կիրառելիս պետք է շատ զգույշ լինել, որովհետև նույնիսկ սև PR-ն ընդունված կանոններով չօգտագործելու դեպքում այդ ամենը կշրջվի կիրառողի դեմ, ինչը տեսանք վարչապետի պարագայում»,- նշեց Բադալյանը։
Նրա կարծիքով՝ վարչապետի և ՍԴ նախագահի միջև հակամարտություն չկա, այլ կա վերջինիս պաշտոնից հեռացնելու ցանկություն, որպեսզի վարչապետն ունենա իրեն հնազանդ կամ, ժողովրդական խոսքով ասած, գրպանային ՍԴ:
«Այս պահի դրությամբ արդեն տեսնում ենք, որ 2018թ.-ի ապրիլ-մայիսյան իրադարձություններից հետո Հայաստանում լայն թափով առաջ է գնում անձնիշխան համակարգի կառուցումը, որը չի հանդուրժում որևէ այլընտրանք՝ լինի ինստիտուցիոնալ կառույց՝ ինչպես ՍԴ-ն, թե քաղաքական անձ՝ ինչպես ԱԱԾ նախկին տնօրենը, լինի ՀԿ՝ ինչպես Ֆուտբոլի ֆեդերացիան, թե խորհրդատվական մարմին՝ ինչպես Հանրային խորհուրդը»,- Sputnik Արմենիայի եթերում ասաց քաղտեխնոլոգը:
Բադալյանի խոսքով՝ առկա համակարգը Հայաստանում արդեն կլանել է գործադիր իշխանությունը, օրենսդիր մարմինը, դատական համակարգը` բացառությամբ ՍԴ-ի, և հիմա պայքար է գնում ՍԴ-ն կլանելու համար, ինչը վարչապետին չի հաջողվում իրականացնել: Ըստ Բադալյանի՝ անձնիշխան համակարգի համար սպառնալիք են հանդիսանում նաև ԶԼՄ-ները, հետևաբար վարչապետը փորձելու է նաև նրանց ենթարկել իրեն:
Քաղտեխնոլոգի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը փորձում է իր նպատակին հասնել սահմանադրական փոփոխություններ իրականացնելու ճանապարհով, մասնավորապես՝ միավորելով Վճռաբեկ դատարանն ու ՍԴ-ն: Ստեղծելով մեկ գերագույն դատարան` նա ըստ էության կձերբազատվի ՍԴ-ի անցանկալի նախագահից, որովհետև նոր կառույցն իրականացնելու է ՍԴ-ի նույն գործառույթները:
«Տեսնելով, որ իրավական ճանապարհով արդյունքի չի հասնում, վարչապետն անձնական վիրավորանքներ է հասցնում Հրայր Թովմասյանին: Գրիչի հանգամանքը սև PR-էր: Առհասարակ նման տեխնոլոգիաներ կիրառելիս պետք է շատ զգույշ լինել, որովհետև նույնիսկ սև PR-ն ընդունված կանոններով չօգտագործելու դեպքում այդ ամենը կշրջվի կիրառողի դեմ, ինչը տեսանք վարչապետի պարագայում»,- նշեց Բադալյանը։
Նրա համոզմամբ՝ Փաշինյանի համար մարտահրավեր է նաև Արցախի Հանրապետության իշխանական համակարգը, և նա իր ասուլիսում հասկացրեց, որ այլընտրանք չի հանդուրժելու նաև այնտեղ:
Փաշինյանը երեկ Facebook–ում հրապարակել էր մի գրիչի լուսանկար ու գրել, որ ժամանակին այդ գրիչն իրեն է տվել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը։ Նկարին կից վարչապետը նշել էր, թե երկար ժամանակ մտածել է՝ գրիչն աղբանոցը նետել, թե ոչ, ի վերջո որոշել է պահել՝ որպես իր տեսած ամենատարօրինակ քծնանքի, շողոքորթության վկայություն։
Հրայր Թովմասյանի փաստաբան Ամրամ Մակինյանը Փաշինյանի հրապարակած լուսանկարից հետո Facebook-ի իր էջում գրել էր, որ ՍԴ նախագահն ընթերցել է վարչապետի «անհամաչափ հարվածը» և խնդրել, որ հայցադիմում պատրաստեն ընդդեմ Փաշինյանի։