ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. Աֆղանստանի արևելքում գտնվող Ղազնի նահանգում այսօր ինքնաթիռ է կործանվել։ Ariana News գործակալությունը ավիաաղետի մասին հայտնում է Twitter-ում։
Տեղեկություններ կան, որ ինքնաթիռում 83 ուղևոր է եղել: Որոշ ԶԼՄ–ներ տեղեկացնում են, որ օդանավը Հերաթ քաղաքից ուղևորվել Է Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլ։
ՌԻԱ Նովոստիի տեղեկություններով` կործանված ինքնաթիռը պատկանել Է Աֆղանստանի բանակին:
Հերաթի օդանավակայանից էլ Ariana News-ին հայտնել են, որ օդանավը պատկանել է Ariana Afghan Airlines-ին և Հերաթից մեկնել է Դելի, ինքնաթիռում եղել է 110 մարդ: