Մթերքի տեսակներ, որոնք օգնում են այրել ճարպը, կամ ինչ ուտել մարզվելիս

Մթերքի այս տեսակներն օգտակար են հագեցած ճարպերի, ինչպես նաև սպիտակուցի և ածխաջրի բարձր պարունակության շնորհիվ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի –Sputnik. Ինտենսիվ պարապմունքների ժամանակ ճարպերն արագ այրելու և մկանային համակարգը զարգացնելու համար անհրաժեշտ է ուտել ձու, բանան, ավոկադո և այլ մթերքներ։ Այս բաղադրատոմսը  բարսելոնական La Vanguardia պարբերականին տվել են բժիշկ-դիետոլոգներ Գիլյերմո Գոմես Վերան և Նուրիյա Մոնֆուլյեդա։

Եթե ուզում եք ազատվել Ամանորին կուտակած քաշից, հետևեք սննդաբանների խորհուրդներին

Մասնագետների խոսքով`  ձուն սպիտակուց և լեյցին է պարունակում, որոնք նպաստում են մկաններին արագ աճին։ Սպիտակուցով է հարուստ նաև հավը, որը, դիետոլոգների կարծիքով, կարող է լավ այլընտրանք լինել մսին։ Բուսակերները կարող են հավը փոխարինել տոֆուով, որի մեջ ևս սպիտակուց կա։ Բացի այդ, տոֆուն հիանալի նախաճաշ կարող է լինել մարզիկների համար։

Դիետոլոգները պնդում են, որ բանանը լավ հագեցնում է իր մեջ պարունակվող ածխաջրերի շնորհիվ, միևնույն ժամանակ թույլ է տալիս օրվա ընթացքում քիչ ուտել։ Բանան խորհուրդ է տրվում ուտել մարզվելուց առաջ, իսկ մարզվելուց հետո` բնական յոգուրտ։  Պարապմունքների ժամանակ խորհուրդ է տրվում օգտագործել նաև ավոկադո և լոբազգիներ։ Մթերքի այդ տեսակները հագեցած են ճարպերով, ինչպես նաև սպիտակուցով և ածխաջրով։

Ինչպե՞ս պահպանել քաշը նիհարելուց հետո. խորհուրդներ Լիլիթ Բաբասյանից

Ավելի վաղ բրիտանացի գիտնականներն ու սննդաբանները ներկայացրել էին, թե ինչ մեթոդներով կարելի է չորս շաբաթվա ընթացքում գեղեցիկ որովայն ունենալ։ Նախևառաջ անհրաժեշտ է փոխել նախաճաշի սննդակարգը. ածխաջրերի փոխարեն պետք է ավելի շատ սպիտակուց և ճարպ օգտագործել։