Իրանում ինքնաթիռը թռիչքի ժամանակ բռնկվել է և արտակարգ վայրէջք կատարել

Օդաչուներին հաջողվել է ապահով վայրէջք կատարել, բոլոր ուղևորների վիճակը նորմալ է։ Ուղևորների թվի կամ օդանավի մակնիշի մասին տեղեկություններ չեն հայտնում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի –Sputnik. Իրանում ինքնաթիռը թռիչքի ժամանակ բռնկվել է, այն արտակարգ վայրէջք է կատարել, տուժածներ չկան, հայտնում է Mehr գործակալությունը։

Ամերիկյան 11 զինծառայողներ տուժել են Իրանի հրթիռակոծությունից

Գործակալության տվյալներով` միջադեպը տեղի է ունեցել այսօր, օրվա երկրորդ կեսին։ Այրվել է Գորգանից Թեհրան մեկնող օդանավի շարժիչը։

Օդաչուներին հաջողվել է ապահով վայրէջք կատարել, ուղևորներն իրենց լավ են զգում, հայտնում է Mehr–ն առանց մանրամասների։ Չի հիշատակվում նաև օդանավի մակնիշը, ավիաընկերությունն ու օդանավում գտնվող մարդկանց թիվը։

Ո՞ր երկրներից է թմրանյութ հասնում ՀՀ, կամ 1 կգ թմրանյութ` Երևանի գիշերային ակումբի համար

Հիշեցնենք, որ նախօրեին Iran Airtour ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռը տեխնիկական անսարքության պատճառով հարկադիր վայրէջք էր կատարել Թեհրանում, որտեղից մեկնել է Ստամբուլ, ոչ ոք չէր տուժել։