«Ասել, որ սրտնեղած եմ, նշանակում է ոչինչ չասել». Խաչանովը` իր պարտության մասին

Թենիսիստ Կարեն Խաչանովը հարկ է համարել պարզաբանել իր պարտությունը նաև սոցցանցի երկրպագուների համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի –Sputnik. Հայկական ծագում ունեցող ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը շատ է տխրել Australian Open–ի երրորդ շրջանում կրած պարտության համար։ Այս մասին նա գրել է Instagram–ի իր էջում։

Խաչանովի կամային հաղթանակը. մարզասերները հոտնկայս ծափահարել են հայ մարզիկին

«Ասել, որ սրտնեղած եմ, նշանակում է ոչինչ չասել։ Ես շատ ջանք եմ դրել։ Այս խաղաշրջանը դեռ նոր է մեկնարկել` առջևում բազմաթիվ մրցաշարեր կան։ Հաջողություն եմ մաղթում ռուսաստանցի բոլոր թենիսիստներին Australian Open-2020–ում», – գրել է նա։

Խաչանովը, որը Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղերում զբաղեցնում էր 16-րդ հորիզոնականը, երրորդ շրջանի խաղում զիջեց տանտիրոջը` Նիկ Կիրյոսին (վարկանիշով 23-րդն է մրցաշարում)` 2:6, 6:7 (5:7), 7:6 (8:6), 7:6 (9:7), 6:7 (8:10) հաշվով։ Խաղը տևեց 4 ժամ 26 րոպե։

«Միշտ ատել եմ թենիսը»․ Անդրե Աղասիի գիրքը հրատարակվել է հայերեն տարբերակով

Ավելի վաղ Խաչանովի պարտությունը մեկնաբանել էր նաև անվանի ռուսաստանցի թենիսիստ, Ռուսաստանի թենիսի ֆեդերացիայի փոխնախագահ Եվգենի Կաֆելնիկովը` նշելով, որ մարզիկը շարունակել է պայքարել նաև երկրորդ անհաջող սեթից հետո։ Կաֆելնիկովը հույս էր հայտնել, որ Խաչանովին բախտը կժպտա մյուս մրցաշարերում։