Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների համար, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ. վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի — Sputnik.Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ հունվարի 26-ին՝ ժամը 08:35-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Տարվա առաջին ուրախացնող լուրը. Հաղպատ տանող ճանապարհը հիմնանորոգվում է

Վարդենյաց լեռնանցքը բեռնատար մեքենաների համար փակ է, իսկ մարդատարների համար՝ դժվարանցանելի: Սոթք-Քարվաճառ ճանապարհը դժվարանցանելի է բոլոր տիպի ավտոմեքենաների համար: Սյունիքի մարզի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացած տեղեկության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար:

Աղջիկ ունեցող հայրերի համար, կամ ինչպես էին երևանցի «լավ տղերքը» ազատվում աներես փեսացուից