Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 31-ի

Ավերիչ երկրաշարժին հաջորդել են ավելի քան 599 հետցնցումներ։ Ավերվել են 76 շենքեր, զգալիորեն վնասվել` 643–ը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի — Sputnik. Թուրքիայի Մալաթիա և էլյազիգ նահանգներում գրանցված երկրաշարժի հետևանքով մահացածների թիվը հասել է 31–ի։ Տեղեկությունը հայտնում է Anadolu լրատվական գործակալությունը։

Երկրաշարժ` Թուրքիա–Հունաստան սահմանային գոտում

Նշվում է, որ փրկարարներին հաջողվել է փլատակների տակից հանել 45 ողջ մնացած մարդկանց: Պաշտոնական տեղեկության համաձայն` բժշկական օգնություն է ստացել 1547 քաղաքացի: Հայտնի է, որ երկրաշարժի պատճառով ավերվել է 76 շենք,  զգալիորեն վնասվել ` 643–ը: Իսկ 425 շենքերը վնասվել են աննշան: Երկրաշարժից հետո գրանցվել է 599 հետցնցում:

Թուրքիայում երկրաշարժի հետևանքով շենքը կիսվել է. տեսանյութ

Հիշեցնենք` Թուրքիայի Էլյազիգ նահանգի Սիվրիջե քաղաքի շրջանում 6,8 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել էր հունվարի 23–ին, ժամը 20.55-ին (Երևանի ժամանակով` 21:55), Էլյազիգ քաղաքից 33 կմ դեպի հարավ-արևմուտք: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 9 բալ: Ուժեղ ցնցումներին հաջորդել էին ավելի քան 270 հետցնցումներ։

Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցություն էր հայտնել Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի կապակցությամբ։