«Հիասքանչ եք, պահանջում եմ շարունակություն». զվարճալի տեսանյութ Զարուհի Բաբայանից

Աստղային ընտանիքը որոշել է զարմացնել հանրությանը պարային տեխնիկայով։ Ինչպես միշտ նրանք փայլում են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի — Sputnik. Հայտնի երգչուհի Զարուհի Բաբայանը զվարճացրել է Instagram-ի իր հետևորդներին` տեղադրելով տեսանյութ, որում երեք գեղեցկուհիները` Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը և կրտսեր Սոֆին պարում են։

«Բան չմնաց։ Եթե Սոֆին այս տարի ունենա ևս մեկ արձակուրդային շաբաթ, ապա մենք ամբողջ ընտանիքով կդառնանք Tik Tok-եռներ։ Սպասում եմ ձեր մեկնաբանություններին։ Շարունակե՞նք այս վիդեոների շարքը, թե՞ ոչ։ Ի՞նչ նոր առաջարկներ կան»,–տեսանյութին գրել է Բաբայանը։

Տեսանյութին արձագանքել են երգչուհու էջի հետևորդները։

Սոֆի Դևոյան կրտսերն իր պարի դպրոցը կբացի՞. մանրամասներ 17–ամյա արտիստի կյանքից

«Ինչ լավն եք»,«այդպես շարունակեք»,«լավագույն եռյակ»,«հիասքանչ եք, պահանջում եմ շարունակություն»,–գրել են նրանք։ Տեսանյութը ժամերի ընթացքում հավաքել է ավելի քան 16.300 դիտում։

Սոֆի Դևոյանը նշեց 70-ամյա հոբելյանը. ինչն էր ամենաշատը հուզել պարուհուն. լուսանկարներ

Նշենք, որ TikTok-ը գլոբալ video-sharing app է, որը թույլ է տալիս կիսվել կարճ՝ մինչև 60 վայրկյան տևողությամբ կրեատիվ, զվարճալի և ժամանցային վիդեոհոլովակներով։ TikTok-ն իր թեմատիկայով շատ ավելի մեծ զարգացում է ապրում ողջ աշխարհում։