Հայ–թուրքական սահմանին ՀՀ քաղաքացիներ են ձերբակալվել

Հայաստանի երկու քաղաքացիների մոտ հայտնաբերվել է «ԱԿ -47» ինքնաձիգ և «Մոսին» հրացան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի - Sputnik. Ռուս սահմանապահները հայ–թուրքական սահմանին ձերբակալել են Հայաստանի Արմավիրի մարզի երկու բնակիչների, որոնք որոշել են որսի գնալ այդ տարածքում:

Սահմանապահները բռնել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած անձին

Sputnik Արմենիայի տեղեկություններով`  քաղաքացիների մոտ հայտնաբերվել է «ԱԿ-47» ինքնաձիգ և «Մոսին» հրացան, չնայած որ այդ զենքերը նախատեսված չեն որսորդության համար:

Ռանչպարցիների քթի տակով անգամ ճանճն աննկատ չի անցնի. սահմանապահ գյուղացիների զգոն առօրյան

Բացի այդ, նրանք անցել են փշալարի տակով, մուտք են գործել արգելված սահմանային գոտու պահպանվող տարածք:

Ձերբակալությունից հետո ՀՀ քաղաքացիները տեղափոխվել են ոստիկանության Բաղրամյանի բաժին: Կատարվում է քննություն: