ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի — Sputnik. Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1975–ի, նրանցից 56-ը մահացել է։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Չինաստանի առողջապահության պետական կոմիտեին:
Ընդամենը մեկ օր առաջ պաշտոնական թվերն այլ էին. հաղորդվում էր, որ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1287 դեպք, իսկ մահացածների թիվը կազմում էր 41 մարդ։ Տեղեկության համաձայն` ևս 324-ը ծանր վիճակում են:
Վարակն արդեն տարածվել է Չինաստանի սահմաններից դուրս, վարակվելու դեպքեր են գրանցվել Հարավային Կորեայում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում, Թաիլանդում, Սինգապուրում, Հոնկոնգում և Ավստրալիայում։ Չինաստանի իշխանությունները պաշտոնապես հաստատել են, որ վիրուսը փոխանցվում է մարդուց մարդուն։
Չինաստանում կորոնավիրուսով վարակված մարդկանց թիվը հասել է 1287-ի
Հիվանդության հիմնական ախտանիշներն են ջերմությունը, հոգնածությունը, խորխով հազը։ Հիվանդությունը սկսվում է որպես սովորական շնչառական վարակ, որն ուղեկցվում է տենդով, հազով ու թոքաբորբով, բայց շատ արագ ծանր ընթացք է ստանում՝ խոցելով թոքերը։