Արգելվել է Չինաստանից կենդանական ծագման մթերքի և հումքի ներմուծումը Հայաստան

Մարդու կյանքի համար վտանգավոր կորոնավիրուսով չվարակվելու համար Հայաստանի Հանրապետությունը միջոցներ է ձեռնարկում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի — Sputnik. Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից կորոնավիրուսի մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու նպատակով ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով, 2020 թվականի հունվարի 26-ից արգելվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից, ինչպես նաև չինական ծագման հումքով այլ երկրներում արտադրված կենդանական ծագման մթերքի և հումքի ներմուծումը Հայաստանի Հանրապետության տարածք:

Չինաստանում կորոնավիրուսով վարակված մարդկանց թիվը հասել է 1287-ի

Արգելանքի հիմքը Չինաստանում արձանագրված կորոնավիրուսի վերաբերյալ Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (OIE/ԿԱՀԿ) և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) պաշտոնական կայքերում հրապարակված տեղեկատվությունն է:

Մարդիկ սարսափած են, ամենուրեք խուճապ է. Չինաստանում մոլեգնում է կորոնավիրուսը

Արգելքը կգործի քանի դեռ ԿԱՀԿ-ը և ԱՀԿ-ն` Չինաստանը կորոնավիրուսից ազատ ճանաչելու մասին պաշտոնական տեղեկության չեն հրապարակել:

Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1975–ի, նրանցից 56-ը մահացել է։  Տեղեկության համաձայն ևս 324 մարդ ծանր վիճակում է: Բացի այդ, 2684 մարդու մոտ կասկածում է նոր վիրուսը։