Ուժգին երկրաշարժ Թուրքիայում. կան զոհեր և վիրավորներ. տեսանյութ և լուսանկարներ

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 9 բալ: Տարերային աղետի շրջանում աշխատում են 28 նահանգներից ժամանած փրկարարների 493 թիմեր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Թուրքիայի արևելյան Մալաթիա և Էլյազիգ նահանգներում ուժգին երկրաշարժի հետևանքով 20 մարդ է մահացել, 1015-ը՝ տուժել։ Տեղեկությունը հայտնում է Anadolu-ն ՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարին:

Էլյազիգ նահանգի Սիվրիջե քաղաքի շրջանում 6,8 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել է ուրբաթ ՝ ժամը 20.55-ին (Երևանի ժամանակով` 21:55) Էլյազիգ քաղաքից 33 կմ հարավ-արևմուտք: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 9 բալ:

Աղետի գոտի, թե դանայան տակառ. ո՞ւր են անհետացել երկրաշարժից հետո Հայաստան եկած գումարները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հետևում է իրավիճակին։ Նա վստահեցրել է, որ ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները երկրաշարժի հետևանքները հաղթահարելու համար։

​Տարերային աղետի շրջանում աշխատում են 28 նահանգներից ժամանած փրկարարների 493 թիմեր: Երկրաշարժի գոտի է բերվել 1689 վրան, 1656 մահճակալ և 9200 վերմակ։ Բջջային օպերատորները հայտարարել են, որ Էլյազիգում և Մալաթիայում կապի անվճար ծառայություններ են գործում։

Հայաստանում կրկին երկրաշարժ է գրանցվել․ գրեթե նույն հատվածում 2 ցնցում է եղել