Սարսափելի վթար Կոտայքում. վարորդը տեղում մահացել է, կնոջ ու երեխաների վիճակը ծանր է

Մեքենան բախվել է ծառին, հետո դուրս է եկել հանդիպակաց գոտի ու շրջվել։ Տուժածներից երկուսը երեխաներ են, մեկը` 9, մյուսը 15 տարեկան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում տեղի ունեցած սարսափելի վթարի հետևանքով կա զոհ և տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Արարատի մարզում վիճաբանություն-ծեծկռտուքն ավարտվել է կրակոցներով. կան վիրավորներ

911 ահազանգման կենտրոնը պատահարի մասին ահազանգը ստացել է հունվարի 25-ին, ժամը 02:54-ին։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ՎԱԶ-2114» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռազմիկ Գ., ծնված 1983 թ.) բախվել է ավտոճանապարհի բաժանարար հատվածում գտնվող ծառին, դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և կողաշրջվել. վարորդը տեղում մահացել է:

Ավտոմեքենայի ուղևորներ Արմինե (ծնված 1984 թ.), Հեղինե (ծնված 2011 թ.) և Մեսրոպ (ծնված 2005 թ.) Գ.-երը տեղափոխվել են Արմենիա ՀԲԿ, որտեղ բժիշկները Արմինե Գ.-ի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:

Հեղինե և Մեսրոպ Գ.-երը տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են ծանր:

Կիևյան կամրջից միջին տարիքի տղամարդ է նետվել

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և Ռազմիկ Գ.-ի դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Սարսափելի դեպք Երևանում. բեռնատարը վրաերթի է ենթարկել 11–ամյա դպրոցականին