ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի — Sputnik. Մյունխենում 2020թ.–ի փետրվարին կայանալիք անվտանգության հարցերով համաժողովի շրջանակում Փաշինյան–Ալիև հանդիպման պայմանավորվածություն այս պահին չկա։
Թող Արցախի նախագահի բոլոր թեկնածուներն ասեն` ընդունո՞ւմ են Սերժ Սարգսյանի ժառանգությունը
«Համաժողովին ներկա է լինելու նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, սակայն հանդիպման հստակ պայմանավորվածություն չկա։ Մյուս կողմից` հանդիպումը բացառել չի կարելի, քանի որ քննարկումների փուլում է այդ հարցը»,–այսօր Կապանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Փաշինյանը։
Ո՞րն է Նիկոլ Փաշինյանի և Սերժ Սարգսյանի կոստյումների տարբերությունը
Նրա խոսքով` եթե առիթ լինի խոսելու Ալիևի հետ, ապա խոսակցությունն օգտակար կլինի։
Անդրադառնալով հարցին, թե ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման համար այժմ բանակցությունների սեղանին ինչ փաստաթուղթ կա` Փաշինյանն ասաց, որ կոնկրետ փաստաթուղթ չկա, սակայն, ըստ նրա, բոլորը գիտեն, թե ինքը փակ սենյակում Ալիևի հետ ինչի մասին է խոսում։
«Դա նկարագրված է 2019–ի մարտի 12–ին Ստեփանակերտում տեղի ունեցած Հայաստանի և Արցախի անվտանգության խորհրդի նիստում իմ ունեցած ելույթում։ Ալիևի հետ այդ շրջանակի մասին ենք խոսում և որևէ թուղթ սեղանի վրա չկա, սակայն առարկայական քննարկումներին մոտենալու համար պետք է աշխատենք ավելի կոնկրետ։ Կարծում եմ` այդքան էլ արդյունավետ չենք օգտագործել այս շրջանը դրան մոտենալու համար` մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով»,–ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` ամենակարևոր պատճառներից մեկն այն է, որ արդբեջանական կողմից այդպես էլ չի հնչում համարժեք հայտարարություն, որ Ղարաբաղի հարցի ցանկացած տարբերակ պետք է ընդունելի լինի Արցախի, Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդների համար։
Փաշինյանը հավելեց` Ղարաբաղի հարցի կարգավորման համար հայկական կողմը պատրաստ է կառուցողական աշխատանքի։
Հիշեցնենք, որ 2019–ի մարտի 12–ին Ստեփանակերտում տեղի ունեցած Հայաստանի և Արցախի անվտանգության խորհրդի նիստում Փաշինյանը հայտարարել էր, որ բանակցային գործընթացում այսօր Արցախի ժողովրդին ներկայացնելու լիազորություն, լեգիտիմություն ունեցող որևէ ներկայացուցիչ չկա, որովհետև բանակցային սեղանի շուրջ ներկա չէ Արցախի ժողովրդի կամ, ինչպես որոշ գործընկերներ գերադասում են ասել` Ղարաբաղի հայության քվեն, լիազորությունն ստացած որևէ սուբյեկտ:
Նրա խոսքով` բանակցությունների մինչև այժմ հայտնի շրջանակը, ըստ էության, ներառում են շահագրգիռ բոլոր կողմերին, բացի մեկից: Այդ բանակցություններում ներկայացված է Ադրբեջանը՝ ի դեմս նախագահ Ալիևի: Այդ բանակցություններում ներկայացված է նաև Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս երկրի վարչապետի, որը տվյալ դեպքում հանդես է գալիս որպես Հայաստանի Հանրապետության ժողովրդի կողմից ընտրված ներկայացուցիչ: Հետևաբար, Հայաստանի ժողովուրդը նույնպես ներկայացված է բանակցային գործընթացում:
Զինծառայողներից մեկը կրակել է ինքն իրեն․ նախարարը՝ Արցախում տեղի ունեցած դեպքի մասին