Փաշինյանն այցելել է ՀՔԾ` քննչական գործողության մասնակցելու

Հատուկ քննչական ծառայությունը հորդորում է զերծ մնալ հանրությանը միտումնավոր ապակողմնորոշելու փորձերից
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննական մարմնի վարույթում քննվող քրեական գործերից մեկով կատարվող քննչական գործողությանը մասնակցելու։ Facebook սոցիալական ցանցի իր էջում այս գրառումն է արել ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը` անդրադառնալով մամուլում հրապարակված լուրերին, թե Փաշինյանը գաղտնի այցելել է ՀՔԾ։

«Քաղաքական հետապնդման տարրերն ակնհայտ են». Փաշինյանի սելֆին` Քննչական կոմիտեից

Դրանից բացի, մամուլը գրել էր, որ Փաշինյանի` ՀՔԾ այցելելու նպատակը եղել է քննիչներին «դուխ» տալը, քանի որ նրան զեկուցել են, թե ՀՔԾ-ում բունտ է հասունանում, քննիչները դեմ են ՍԴ անդամների և նախագահի դեմ անօրինական գործողություններ կատարելուն։

«Նախաքննության շահերից ելնելով՝ քրեական գործի վերաբերյալ այլ մանրամասներ դեռևս չենք հայտնում։ Լրատվամիջոցներին հորդորում ենք զերծ մնալ ակնհայտ սուտ, անհեթեթ և մանիպուլյացիոն բնույթի հրապարակումներով հանրությանը միտումնավոր ապակողմնորոշելու փորձերից»,– գրել է Օհանջանյանը։

Հիշեցնենք` հունվարի 15–ին Փաշինյանը նաև Քննչական կոմիտե էր այցելել, Facebook–ի իր էջում սելֆի հրապարակել քննիչի հետ ու գրել, որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ՝ երկրի գործող ղեկավարը Քննչական կոմիտեի հրավերով ներկայացել է և քննիչի աշխատասենյակում պատասխանում է նրա հարցերին։

ՀՀ կառավարությունը փակել է 1980–ականների զենքերի ամոթալի էջը. Փաշինյան