Փաշինյանն ասաց` երբ պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստան

Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ փոխադարձ պաշտոնական այցեր կկատարեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում կայացած այսօրվա ասուլիսի ժամանակ խոսեց Ռուսաստան մեկնելու մասին։

Պեսկովը խոսել է Ռոբերտ Քոչարյանի և Պուտին–Փաշինյան հարաբերությունների մասին

«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բավականին հաճախ ենք հանդիպում։ Եվ նախորդ տարի Պուտինի հետ ձեռք բերեցինք պայմանավորվածություն, որ փոխադարձ պաշտոնական այցեր կկատարենք։ Հիմա աշխատում ենք, որ տարվա առաջին կեսին ես պաշտոնական այց ունենամ Մոսկվա»,–ասաց նա։

Ինչ վերաբերում է ՌԴ նախագահի հետ հանդիպման ժամանակ քննարկվելիք հարցերին, ապա Փաշինյանի խոսքով` հայ–ռուսական օրակարգը շատ հարուստ է, քանի որ ՀՀ–ն Ռուսաստանի հետ բոլոր ուղղություններով համագործակցում է, ունի ռազմավարական–դաշնակցային հարաբերություններ։ Փաշինյանը մասնավորապես հիշեցրեց, որ երկու երկրները համագործակցում են անվտանգային, տնտեսական ոլորտներում, ԵԱՏՄ–ի, ԱՊՀ–ի շրջանակներում։

Հիշեցնենք, որ 2019–ի դեկտեմբերին 27–ին Կրեմլում կայացել էր Փաշինյան–Պուտին հանդիպումը։

Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո դրական ազդակները նկատելի էին. ՌԴ դեսպան