ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի — Sputnik.Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի կապակցությամբ, որը, վերջին տվյալներով, խլել է 29 մարդու կյանք։ Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Խորապես ցավակցում ենք Էլյազիգում տեղի ունեցած սարսափելի երկրաշարժի հետևանքով մահացածների ընտանիքներին, տուժածներին մաղթում շուտափույթ ապաքինում և Թուրքիայի վնաս կրած շրջանների վերականգնում»,-ասվում է ՀՀ ԱԳՆ–ի` Telegram ալիքում հրապարակված հայտարարությունում։
Հիշեցնենք` Թուրքիայի Էլյազիգ նահանգի Սիվրիջե քաղաքի շրջանում 6,8 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել է երեկ`հունվարի 23–ին, ժամը 20.55-ին (Երևանի ժամանակով` 21:55), Էլյազիգ քաղաքից 33 կմ դեպի հարավ-արևմուտք: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 9 բալ:
Ուժեղ ցնցումներին հաջորդել են ավելի քան 270 հետցնցումները։
Ուժգին երկրաշարժ Թուրքիայում. կան զոհեր և վիրավորներ. տեսանյութ և լուսանկարներ