ԵԱՏՄ–ն ավելացնում է ՀՀ ներդրումային գրավչությունը. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստան– ԵԱՏՄ հարաբերություններին` նշելով, որ այդ կառույցում շատ մեծ չօգտագործված պոտենցիալ կա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Այսօր Սյունիքում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Հայաստանը պատրաստվում է շատ ակտիվ աշխատել ԵԱՏՄ–ում։

Հայ ոսկերիչների համար ԵԱՏՄ–ում ավելի հեշտ կլինի իրացնել ապրանքը. նախարարն ասել է` երբ

«Կարծում ենք, որ այս 1.5 տարվա մեր փորձը ցույց է տալիս, որ ԵԱՏՄ–ում իսկապես շատ չօգտագործված պոտենցիալ կա։ Մենք ԵԱՏՄ–ն նաև դիտարկում ենք երրորդ երկրների հետ տնտեսական հարաբերությունները լավացնելու համատեքստում»,– ասաց Փաշինյանը։

Նա ընդգծեց, որ ԵԱՏՄ–ին անդամակցելն էականորեն ավելացնում է Հայաստանի ներդրումային գրավչությունը։

Ոսկերչության ոլորտում Հայաստանը հանդես է եկել ԵԱՏՄ հատուկ դրոշմակնիք ստեղծելու առաջարկով, որպեսզի ԵԱՏՄ տարածքում արտադրված բոլոր ոսկերչական ապրանքները կրեն նույն միասնական դրոշմակնիքը։

«Դա մեզ բոլորիս կօգնի արտաքին շուկաներում կոնսոլիդացված ու ավելի հաջողված գործել։ Եվ, քանի որ Հայաստանը շատ լավ ավանդույթներ ունի ոսկերչության ոլորտում, մենք պատրաստ ենք նաև այդ ծրագրի «փրոջեքթ մենեջմենթի» իրականացումը վերցնել մեզ վրա»,– ասաց Փաշինյանը։

ՀՀ վարչապետը հայտնեց նաև, որ Հայաստանը ԵԱՏՄ–ում երկու նոր նախարար ունի`գյուղատնտեսության և արդյունաբերության ոլորտի նախարար Արտակ Քամալյանն ու Գեղամ Վարդանյանը` թվայնացման ոլորտի նախարար։

Գրոմիկոն փակագծեր է բացում. ինչու է միասնական էներգաշուկան կարևոր ԵԱՏՄ–ի համար