Չինաստանում կորոնավիրուսով վարակված մարդկանց թիվը հասել է 1287-ի

Կորոնավիրուսի նոր տեսակից մահացած անձանց թիվը հասել է 41-ի, վարակն արդեն դուրս է եկել Չինաստանի սահմաններից դուրս, վարակման դեպքեր են գրանցվել Հարավային Կորեայում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում, Թաիլանդում, Սինգապուրում, Հոնկոնգում և Ավստրալիայում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի — Sputnik. Չինաստանում կորոնավիրուսով վարակված մարդկանց թիվը հասել է 1287-ի, իսկ կորոնավիրուսի նոր տեսակի հետևանքով մահացածների թիվը` 41-ի։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով երկրի իշխանությունների հայտարարությանը։

Մարդիկ սարսափած են, ամենուրեք խուճապ է. Չինաստանում մոլեգնում է կորոնավիրուսը

Ավելի վաղ հաղորդում էին 18 մահացածի և վարակման 600 դեպքի մասին։

Վարակն արդեն տարածվել է Չինաստանի սահմաններից դուրս, վարակվելու դեպքեր են գրանցվել Հարավային Կորեայում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում, Թաիլանդում, Սինգապուրում, Հոնկոնգում և Ավստրալիայում։ Չինաստանի իշխանությունները պաշտոնապես հաստատել են, որ վիրուսը փոխանցվում է մարդուց մարդուն։

Եղիազարյան. «Մեր պետական սահմանը հատող բոլոր անձանց հանդեպ հսկողություն է իրականացվում»

Հիվանդության հիմնական ախտանիշներն են ջերմությունը, հոգնածությունը, խորխով հազը։ Հիվանդությունը սկսվում է որպես սովորական շնչառական վարակ, որն ուղեկցվում է տենդով, հազով ու թոքաբորբով, բայց շատ արագ ծանր ընթացք է ստանում՝ խոցելով թոքերը։

Չինաստանում մահացու վիրուսով վարակվածների համար շարժական մեկուսարաններ են տեղադրել. տեսանյութ