ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի — Sputnik. Երկիր մոլորակին հսկա ժայռաբեկոր հիշեցնող երկնաքար է մոտենում։ Տեղեկությունը հայտնում է ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը։
ՆԱՍԱ–ի տվյալներով` երկնաքարը թռչում է շուրջ 64,700 մղոն/վրկ արագությամբ։ Այդ հաշվարկով Երկրին կմոտենա արդեն հաջորդ շաբաթվա սկզբին` հունվարի 27-ի առավոտյան (Երևանում ժամանակ արդեն երեկո կլինի):
Ամերիկյան տիեզերական գործակալությունը Երկրին մոտեցող երկնաքարը դասել է «Ապոլոն» տեսակի աստերոիդների շարքը։ Դրանք այն երկնային մարմիններն են, որոնք անցնում է Երկիր մոլորակի ուղեծրով։
«Որոշ երկնաքարեր և գիսաստղեր հայտնվում են Երկրի ուղեծրում ու երբեմն ավելի շատ են մոտեցնում Արևին ու հետևաբար նաև Երկրին, քան սովորական երկնաքարերը»,– իր հաղորդագրության մեջ նշում է ՆԱՍԱ-ն:
2020-ը՝ Մարսի տարի. ինչու են հրթիռներ ուղարկվելու Կարմիր մոլորակ
Գործակալությունը նաև հայտնում է, որ հայտնաբերված երկնաքարը գերազանցում է 2013 թվականին Ռուսաստանի Չելյաբինսկ քաղաքի մոտ ընկած տխրահռչակ երկնաքարի չափերը։
Ուղղակի փրկություն. ինչպես ՆԱՍԱ–ի փոխտնօրենի հայ եղբայրը դարձավ էլեկտրամոբիլի «հայրը»