ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Armenian Card CJSC- ArCa-ի բանկոմատների տեխնիկական խնդիրը լուծվել է։ Ընկերությունը հայտարարություն է տարածել Facebook–ում։
«Հարգելի հաճախորդներ, տեղեկացնում ենք, որ համակարգի բնականոն աշխատանքը վերականգնվել է։ Մենք խորապես հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար»,– նշված է հայտարարության մեջ։
Ընկերությունը երեկ հայտնել էր, որ բանկոմատները տեխնիկական խնդիրների պատճառով ժամանակավորապես գործարք չեն կատարում, մասնագետները զբաղվում են խնդրի կարգավորման աշխատանքներով։
Այսօրվա հայտարարության տակ օգտատերերը գրել են, որ խափանման ընթացքում իրենց քարտերից գումար է պակասել։
Ինչպես չդառնալ խարդախության զոհ. Հայաստանի բանկերի միավորումն ինֆորմացիոն արշավ է սկսել
«Բանկոմատն իմ քարտից 48,000 դրամ է տարել` առանց գումար տալու»,– գրել է մեկը։
Մեկ ուրիշն էլ նշել է, որ իր քարտից նույնպես գումար է պակասել, սակայն հստակ թիվը չի նշել։
Մարդկանց հետաքրքրում է, թե քարտից ելքագրված գումարները երբ հասանելի կլինեն։ Ընկերությունն առայժմ չի պատասխանել այս հարցին։
Տարեց բրիտանուհին կանխել է երիտասարդ կնոջը ավազակային հարձակումը. տեսանյութ