Արցախում վիրավորված զինծառայողներից մեկը վնասվածք է ստացել գլխի շրջանում. մանրամասներ

Արցախում վիրավորում ստացած զինծառայողի վիճակը ծայրահեղ ծանր է. նրան առաջիկայում կտեղափոխեն Ստեփանակերտի հիվանդանոց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. Արցախում վիրավորում ստացած զինծառայողներից մեկը` Հենրի–Հայկ Զաքարեանը, այժմ գտնվում է Մարտակերտի հոսպիտալում. լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։

«Մեր բժիշկները հրաշագործ են». վիրավոր զինծառայողին վիրահատել են

«Վիրահատությունը 1.5 ժամ առաջ է ավարտվել։ Նրա վիճակը ծայրահեղ ծանր է, նա գլխի շրջանում է վիրավորում ստացվել»,–ասաց նա։

Զինծառայողին առաջիկայում կտեղափոխեն Ստեփանակերտ։ Եթե անհրաժեշտություն լինի, ապա նա վերականգնողական բուժում կանցնի Երևանի կենտրոնական զինվորական հոսպիտալում։

«Այժմ նրան Երևան տեղափոխելու հարցը չի քննարկվում` նրա վիճակը թույլ չի տալիս։ Եթե նման կարիք լինի, նա անպայման կտեղափոխվի Երևան»,–ասաց Սահակյանը։

Վիրավորում ստացած մյուս զինծառայողի` Արմեն Մեսրոպյանի վիճակը միջին ծանրության է, նա վնասվածք է ստացել ձեռքի շրջանում։

Հայտնի են Պաշտպանության բանակում վիրավորում ստացած զինծառայողների անունները

Հիշեցնենք, որ Արցախի ՊԲ–ն հայտնել էր` հունվարի 24-ին, ժամը 06:55-ի սահմանում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, հրազենային վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ, 2001թ. ծնված Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը և 2000թ. ծնված Արմեն Ջոնիկի Մեսրոպյանը: