Վիրավոր զինծառայողներին Արցախից Երևան տեղափոխելը կապված չէ հոսպիտալների հագեցվածության հետ

Զինվորական հոսպիտալներից յուրաքանչյուրն ունի իր գործառույթը, և մասնագետները գիտեն` որ զինվորը որտեղ պետք է բուժում ստանա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի — Sputnik. Վիրավոր զինծառայողների տեղափոխումը Արցախից Երևան կապված չէ հոսպիտալների հագեցված լինել–չլինելուց։ Նման կարծիք հայտնեց Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Վահան Գևորգյանը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։

«Վստահեցնում եմ` Արցախի ինչպես քաղաքացիական հիվանդանոցները, այնպես էլ հոսպիտալը, բավական հագեցված են։ Զինծառայողի` մի հիվանդանոցից մյուսը տեղափոխելն ունի կոնկրետ նպատակ. յուրաքանչյուր կառույց ունի իր ֆունկցիան և իր առջև դրված աշխատանքն է կատարում»,–ասաց Գևորգյանը։

Որպես օրինակ` հոսպիտալի պետը նշեց, որ գլխի շրջանում վիրավորում ստացած զինծառայողի վերջնական ապաքինման համար նրան Երևանի հոսպիտալ պետք է տեղափոխել` այդտեղ մասնագիտացված են վերոհիշյալ հարցում։ 

Արցախում վիրավորված զինծառայողներից մեկը վնասվածք է ստացել գլխի շրջանում. մանրամասներ

Հիշեցնենք, որ Արցախի ՊԲ–ն հայտնել էր` հունվարի 24-ին, ժամը 06:55-ի սահմանում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, հրազենային վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ, 2001թ. ծնված Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը և 2000թ. ծնված Արմեն Ջոնիկի Մեսրոպյանը:

Հայկական ռազմական բժշկությունը ստեղծվել է բարդ ժամանակահատվածում. ինչ վիճակում է այն հիմա

Գևորգյանը հայտնել էր, որ Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանի վիճակը ծայրահեղ ծանր է,. նա վիրավորում է ստացել գլխի շրջանում։ Զինվորը Մարտակերտի հոսպիտալում է և, ըստ Գևորգյանի, եթե անհրաժեշտություն լինի` նա վերականգնողական բուժում կանցնի Երևանի կենտրոնական զինվորական հոսպիտալում։

«Մեր բժիշկները հրաշագործ են». վիրավոր զինծառայողին վիրահատել են