Նիկոլ Փաշինյանի կինը մանկության ընկերուհու հետ լուսանկարներ է հրապարակել

Վարչապետի կինը հյուրընկալվել է մանկության ընկերուհու տանը և գրել, թե ինչ զգացողություններ է ունեցել Սիսիանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանն այցելել է Սիսիանի տարածաշրջանի Դարբաս գյուղ, որտեղ ապրում է նրա մանկության ընկերուհին։

«Ավելի համեղ «հաց», քան մանկությանդ ընկերուհու պատրաստածն է, աշխարհի ոչ մի անկյունում չես գտնի։ Ընկերուհիս Սիսիանի տարածաշրջանի Դարբաս գյուղի երեցկինն է, և ես նստած եմ քահանայի գողտրիկ տանը, իսկ պատուհանից այն կողմ ձյան հաստ շերտ է, դա էլ դեռ քիչ է՝ խոշոր փաթիլներով ձյուն է տեղում»,– Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է նա։

Հակոբյանն ավելացրել է, որ երախտապարտ է այդ զգացողությունների համար։

Նիկոլ Փաշինյանն Աննա Հակոբյանի հետ այցելել է Հովհաննես Չեքիջյանին. տեսանյութ