Մեզ անհրաժեշտ է նոր ոստիկանություն՝ բառի բովանդակային իմաստով. Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշում է, որ բոլոր քայլերը պետք է լինեն ռազմավարական բնույթի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ քաղաքական և հանրային նոր իրողությունների պայմաններում անհրաժեշտ է նոր ոստիկանություն՝ բառի բովանդակային իմաստով։ Տեղեկությունը հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։

Իրավիճակը հաղթահարվեց հնարավոր ամենամեղմ սցենարով. Փաշինյանը բարձր է գնահատել Սարգսյանին

Ուժեղացված հսկողություն. ոստիկանությունը բերման է ենթարկել տասնյակ անձանց. տեսանյութ

«Մեր կարևորագույն նպատակը պետք է լինի ոստիկանություն-քաղաքացի նոր հարաբերությունների հաստատումը: Այս ընթացքում տարբեր քննարկումներ ենք ունեցել, տարբեր մոդելներ դիտարկել և մեր եզրակացությունը հետևյալն է, որ ինչպես ոստիկանության, այնպես էլ մնացած դեպքերում պետք է այլևս ձեռնպահ մնանք հատվածական քայլերից` մեր բոլոր քայլերը պետք է լինեն ռազմավարական բնույթի»,–ասել է վարչապետն այսօր կառավարությունում կայացած խորհրդակցության ընթացքում։

Նա ոչ միայն հույս ունի, այլև համոզված է, որ ոստիկանությունն այս բարեփոխումների արդյունքում վիզուալ, արտաքին նոր կերպար կստանա։ Բայց շատ ավելի կարևոր է, ըստ Փաշինյանի, այն նոր բովանդակությունը, որն այս բարեփոխումների արդյունքում պետք է լինի ոստիկանությունում, որը շղթայական առումով պետք է փոփոխություններ բերի իրավապահ մարմինների, հանրության հարաբերություններում և ընդհանրապես երկրում առկա մթնոլորտի առումով։

Հովհաննիսյան. «Ինձ համար մշուշոտ է՝ ինչու՞ հիմա ոստիկանությունն օժտվեց այդ գործառույթով»

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ոստիկանությունում բարեփոխումների հիմնական ուղղություններին, ռազմավարության մշակման աշխատանքների ընթացքին և իրականացմանը վերաբերող հարցեր: Քննարկումը ծավալվել է, մասնավորապես, ոստիկանության կառուցվածքային փոփոխությունների, կադրային քաղաքականության նոր բովանդակության և մի շարք այլ ուղղություններով անելիքների շուրջ:

Վարչապետը պատասխանատուներին հանձնարարել է սեղմ ժամկետում ավարտին հասցնել բարեփոխումների ռազմավարության մշակումը և այն ներկայացնել քննարկման:

Մեզ անհրաժեշտ է նոր ոստիկանություն՝ բառի բովանդակային իմաստով. Փաշինյան