ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի — Sputnik. Ռուսաստանցի գեղասահորդ Դմիտրի Ալիևը ոսկե մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնության մենասահքի մրցումներում։ Առաջնությունն ընթանում է ավստրիական Գրաց քաղաքում։ Նա 272,89 միավոր արդյունքով զբաղեցրել է առաջին տեղը։
Արծաթե մեդալ է նվաճել ռուսաստանցի մեկ այլ գեղասահորդ` 16–ամյա Արթուր Դանիելյանը (246,74)։ Բրոնզե մեդալակիր է դարձել վրացի Մորիս Կվիտելաշվիլին (246,71)։
Ավելի վաղ 20–ամյա Ալիևի լավագույն ձեռքբերումը եղել էր Եվրոպայի առաջնության արծաթե մեդալը, որը նա նվաճել էր Մոսկվայում 2018թ–ին։
Արթուր Դանիելյանը սահել է ու դարձել պատանեկան Գրան պրիի առաջատարը. տեսանյութ