Հայկական ռազմական բժշկությունը ստեղծվել է բարդ ժամանակահատվածում. ինչ վիճակում է այն հիմա

Հենց ռազմական բժիշկների գործած հրաշքների` բարդ վիրահատությունների շնորհիվ էլ պատերազմի տարիներին փրկվել է շատերի կյանքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի — Sputnik. Հայկական ռազմական բժշկության ղեկավարությունն ունի նախանշած ծրագրեր, որոնք պետք է կյանքի կոչեն ապագայում։ Տեղեկությունը հայտնեց ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանը` ԶՈՒ 28–ամյակի կազմավորմանը նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ։ 

Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ է նշանակվել

«Մեր բժիշկները հրաշագործ են». վիրավոր զինծառայողին վիրահատել են

«Ռազմական բժշկությունը ստեղծվել է 1992–ի բարդ ժամանակահատվածում` Արցախյան պատերազմի ընթացքում։ Վիրավորներին օգնություն ցուցաբերելու, իրավիճակը կառավարելու համար էլ ստեղծվեց ռազմական բժշկությունը։ Բժիշկներն այդ տարիներին ցուցաբերել են խիզախություն ու հարյուրավոր վիրահատություններ են կատարել»,–ասաց նա։

Հայաստանն ընդլայնում է ռազմական ոլորտի սահմանագծերը. ի՞նչ է արվել վերջին 1 տարում

Սահակյանի խոսքով` հենց ռազմական բժիշկների գործած հրաշքների` բարդ վիրահատությունների շնորհիվ էլ շատերի կյանքը փրկվել է։

Այժմ ռազմաբժշկական վարչությունը կայացած կառույց է` պատրաստ` լուծելու իր խնդիրները: Վարչության ենթակայության տակ գործում են տասնյակ ռազմական բժշկական հաստատություններ և զորամասեր: Աշխատակազմում ընդգրկված են ավելի քան 1000 աշխատող:

«Ձգտում ենք այնպես անել, որ յուրաքանչյուր դասակում և մարտական դիրքում լինի մեկը, ով կարող է անհրաժեշտության դեպքում առաջին օգնություն ցուցաբերել», - ասաց Օհանյանը:

Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Վահան Գևորգյանն էլ իր հերթին ասաց, որ հոսպիտալն անընդհատ տեխնիկապես վերազինվում է:  Նա հայտնեց, որ ունեն շտապօգնության խմբեր, վերակենդանացման անհրաժեշտ սարքավորումներով զինված մեքենաներ, ուղղաթիռներ, որոնք օգտագործվում են ծայրահեղ ծանր պայմաններում գտնվող վիրավորներին տեղափոխելու համար։