Հայաստանում ազատ կարձակեն ցմահ ազատազրկման դատապարտվածներից մեկին

Դատարանը հրապարակել է զինվորների սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված տղամարդու վերաբերյալ որոշումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. Ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանն ազատ կարձակվի։ Նրա պաշտպան Նարեկ Ալոյանն այս տեղեկությունը հրապարակել է Facebook–ի իր էջում։

«Մանուկյանը պատժի կրումից ազատ կարձակվի։ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը քիչ առաջ հրապարակեց որոշումը»,– գրել է նա։

3 զինծառայողների սպանության համար Մանուկյանը դատապարտվել էր 24 տարի առաջ։ Թե՛ նախաքննության, թե՛ դատավարության ժամանակ ցուցմունքներ է տվել, որ ինքն է կրակել երեք զինվորների վրա, պատճառը եղել է պարտքի շուրջ եղած վեճը։ Նա գնդակահարության է դատապարտվել, սակայն դատավճիռն ի կատար չի ածվել, և 2003 թվականին, ինչպես գնդակահարության դատապարտված այլ անձանց, նրա պատիժը ևս փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ:

Նաիրի Հունանյանը նամակ է գրել Փաշինյանին. ինչ է առաջարկում նա

20 տարեկանում հանցանք կատարած Մանուկյանն այժմ 45 տարեկան է: Նշենք, որ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում շուրջ 90 ցմահ դատապարտյալ կա։

Կատետորը պոկել էին, ՔԿՀ տարել. պաշտպանը կարծում է` դատարանին Գրիգորյանը մահացած է պետք