Ֆերդինանդ Կարապետյանը Թել Ավիվում հեղինակավոր մրցաշարի եզրափակիչ է անցել

Ֆերդինանդ Կարապետյանը քառորդ եզրափակիչում հաղթել է շվեդ Թոմի Մասիասին, իսկ կիսաեզրափակիչում` իսպանացի Սալվադոր Կասես Ռոկային։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի — Sputnik. Ֆերդինանդ Կարապետյանն անցել է ձյուդոյի Գրան Պրիի եզրափակիչ։ Մրցաշարն այս օրերին ընթանում է Թել Ավիվում։

Հայ ըմբիշները 7 մեդալ նվաճեցին Նիցցայում. օլիմպիական ուղեգրի պայքարը թեժանում է

Ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը` Եվրոպայի գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր

Կարապետյանը ելույթ է ունենում 73 կիլոգրամ քաշային կարգում։ Նա այդ մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչն է։

2018 թվականի Եվրոպայի չեմպիոնը մրցաշարը սկսել է չեխ Յակուբ Եչմինեկի նկատմամբ տարած հաղթանակով։ Երկրորդ փուլում մարզիկը հաղթել է ալբանացի Մարկո Մադալոնիին, իսկ երրորդում` ղազախ Սերիկ Ալիկբեքին։

Ֆերդինանդ Կարապետյանը քառորդ եզրափակիչում հաղթել է շվեդ Թոմի Մասիասին, իսկ կիսաեզրափակիչում` իսպանացի Սալվադոր Կասես Ռոկային։

Եզրափակիչում Կարապետյանի մրցակիցն է լինելու իտալացի Ֆաբիո Բազիլեն։

Մրցաշարը վարկանիշային է Տոկիոյի 32-րդ ամառային օլիմպիական խաղերի համար։

Սպորտային փառատոնը մեկնարկեց. ի՞նչ սպասել Հայաստանը ներկայացնող մարզիկներից

Ձյուդոյի միջազգային ֆեդերացիան վարկանիշային աղյուսակը վերջնական տեսքի կբերի և կհրապարակի 2020 թվականի մայիսի 25-ին: Խաղերի իրավունք կստանան առաջին 25 տեղերը զբաղեցրած մարզիկները:

Հիշեցնենք` 2019 թվականին ՀՀ կառավարության որոշմամբ Ֆերդինանդ Կարապետյանն ազատվել է զինծառայությունից։

Ավելի վաղ նրան տարկետում էին տվել, որ մարզիկը կարողանա պատրաստվել Տոկիոյում կայանալիք օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերին։

«Տոկիո 2020»–ից կես տարի առաջ ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը կանջատի նույնիսկ հեռախոսը