ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի — Sputnik. Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանն ազատվել է պաշտոնից։ Երևանը նոր ոստիկանապետ ունի։ Այսօր՝ հունվարի 24-ին, ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանը ստորագրել է համապատասխան հրամանները։
ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ Սարգսյանի հրամանով ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանը։
Հովհաննիսյան. «Ինձ համար մշուշոտ է՝ ինչու՞ հիմա ոստիկանությունն օժտվեց այդ գործառույթով»
Արմեն Գասպարյանը մինչ այս ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետն էր։
Նա ծնվել է 1976թ.-ին Երևան քաղաքում: Համակարգում աշխատում է 1996–ից։ Եղել է Երևան քաղաքի վարչության Մաշտոցի, այնուհետև Արմավիրի մարզային վարչության (ՄՎ) Մեծամորի, Կոտայքի ՄՎ Հրազդանի, Արարատի ՄՎ Արտաշատի, Արմավիրի ՄՎ Արմավիրի բաժնի պետ։
ՀՀ ոստիկանության պետի 2019թ. հուլիսի 22-ի հրամանով նշանակվել է ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի պաշտոնում:
Պարգևատրվել է ՀՀ ոստիկանության գերատեսչական մեդալներով և կրծքանշաններով:
Ամուսնացած է, ունի մեկ դուստր և մեկ որդի:
Ոստիկանության 4 աշխատակիցները կազատվե՞ն աշխատանքից. հանձնաժողովը դիմել է Արման Սարգսյանին