ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի — Sputnik. Արցախի Պաշտպանության բանակում 2 զինծառայող վիրավորում են ստացել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Արցախում պայմանագրային զինծառայողը մահացել է ձորն ընկնելու պատճառով
«Երկու վիրավոր զինծառայողներից մեկի վիճակը ծանր է, մյուսը` միջին ծանրության է։ Այլ մանարմասներ չեմ կարող հայտնել:
Վիրավորներից մեկը 2001թ. ծնված Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանն է, հենց նրա վիճակն է ծանր»,–ասաց Հովհաննիսյանը։
Նրա խոսքով` դեպքը գրանցվել է զորամասերից մեկի տարածքում։ Թե ինչ հանգամանքներում է տեղի ունեցել, ցույց կտա քննությունը։ Այս պահին այլ մանրամասներ չեն հաղորդվում։
ՀՀ ՊՆ–ն հորդորում է հետևել պաշտոնական լրահոսին։
Արցախում վիրավորված զինծառայողներից մեկը վնասվածք է ստացել գլխի շրջանում. մանրամասներ