ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի — Sputnik. Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» հայտարարել է ակումբում նոր ֆուտբոլիստ ընդգրկելու մասին։ Ակումբի Facebook–ի պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ «Արարատ-Արմենիային» է միացել 27-ամյա նիգերիացի հարձակվող Յուսուֆ Օտուբանյոն։
Ինչեր չեն անում հայ պատանիները Մխիթարյանին նմանվելու համար, կամ փոքրիկ Զառայի երազանքը
Յուսուֆը հանդես է եկել սլովակիական «Ժիլինա», ավստրիական «Ռայնդորֆ Ալտախ», «Ռեդ Բուլ Զալցբուրգ» և մի շարք այլ ակումբներում: «Ժիլինայի» կազմում Յուսուֆը դարձել է Սլովակիայի չեմպիոն:
Նա մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը հանդիսացել է ավստրիական «ԼԱՍԿ» ակումբի ֆուտբոլիստ:
Հիշեցնենք, որ օրերս հայտնի դարձավ, որ «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստներից երկուսը՝ Պետրոս Ավետիսյանն ու Գոռ Մալաքյանը, 2020 թվականի իրենց մարզումները սկսել են ղազախական թիմերում։ Ավետիսյանն արդեն գործող պայմանագիր ունի «Տոբոլի» հետ, իսկ Գոռ Մալաքյանը փորձաշրջան է անցնում «Ժետիսուում»: