Մորուքի խնամքի հայկական տարբերակ

Հայ տղամարդկանց հմայիչ տեսքին կարող է նախանձել ցանկացած եվրոպացի հիփսթեր։ Սակայն հմայիչ լինելու համար նախ պետք է մաշկը, մազերն ու մորուքը խնամել։ Sputnik–ը պարզել է` որտեղ է հնարավոր տղամարդկանց համար խնամքի որակյալ միջոցներ գնել։ Տղամարդի՛կ, կարդացեք ու հիշեք։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի — Sputnik. Խնամքի միջոցների սիրահարները չէին կարող չնկատել, որ վերջին ամիսներին կոսմետիկ միջոցների խանութներում փոփոխություններ են եղել. կոսմետիկայի հայ արտադրողները սկսել են ավելի շատ men’s care, այսինքն` տղամարդկանց համար ապրանք արտադրել։

«Despacito» երգը YouTube–ի պաշտոնական ալիքում վերջին տասնամյակում ամենադիտվածն է

Այո, հայ տղամարդուն բավականին դժվար է պատկերացնել մազերի խնամքի միջոցը ձեռքին։ Այդուհանդերձ, դա աստիճանաբար սովորական է դառնում, քանի որ տղամարդկանց արտաքինը ևս խնամքի և ուշադրության կարիք ունի։

Inferno հայկական ընկերությունը զբաղվում է տղամարդկանց համար նախատեսված հատուկ կոսմետիկայի արտադրությամբ։ Inferno–ն առաջարկում է մի քանի տեսակի յուղ մորուքի համար, մազերի հարդարման նյութեր, ցնցուղի գել, մազաթափության դեմ շամպուն։ Մի խոսքով` այն, ինչը պետք է ուժեղ սեռի ժամանակակից ներկայացուցչի խնամքի համար։

Ընկերությունն ընդամենը մեկ տարեկան է, ու շատերը նրա մասին չգիտեն. Inferno–ի գովազդը չեք հանդիպի մեծ պաստառների վրա, ընկերության էջը միանգամից չեք գտնի սոցցանցերում։ Սակայն հեռանկարային ապրանքանիշի գովազդը Facebook–ում արդեն հնարավոր է գտնել։ Լուսանկարներում գեղեցիկ, առնական տղամարդիկ են` դաջվածքներով ու ձեռքներին Inferno–ի տարաներ բռնած։

Պատռած ջինսեր, օնլայն ծանոթություններ. այն, ինչն արգելված էր երեկ, այսօր դարձել է նորաձև

Ապրանքները կարելի է ձեռք բերել հետևյալ հասցեներում.

Muraba սրճարան

Մոսկովյան 24

Arman’s Barber Shop

Մեսրոպ Մաշտոցի պողոտա 16