«Հայերը բարձրագույն լիգա են վերադարձել». ինչ հաջողության է հասել «Հայկական հավաքականը»

Հայկական թիմին հաջողվել է հաղթահարել մրցույթի բոլոր փուլերը, արժանանալ հանդիսատեսի հավանությանն ու հասնել բարձրագույն լիգա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի — Sputnik. «Ուրախների և հնարամիտների ակումբի» (ՈւՀԱ) «ԿիՎիՆ-2020» 31–րդ միջազգային փառատոնի արդյունքով` Հայկական հավաքականն անցել է Բարձրագույն լիգա։  Տեղեկությունը հրապարակվել է թիմի Instagram–յան պաշտոնական էջում։

«Մենք ՈւՀԱ–ի Բարձրագույն լիգայում ենք։ Մնացածը հետո։ #АрмянеВернулисьвВышку», – գրված է լուսանկարին կից։

Գրառման տակ օգտատերերը բազմաթիվ մեկնաբանություններ են գրել. «Տղանե՛ր, այնպես եմ ձեզանով հպարտանում», «Շնորհավորանքներս, կեցցե՛ք», «Հզոր է», «Կրկին միասին, կրկին միմյանց կողքին», «Կեցցե՛ք»։

Ավելի վաղ «Армянская международная лига КВН»-ի Facebook–յան էջում նշված էր, որ «Հայկական հավաքականը» մասնակցում է հանդիսատեսի քվեարկությանը։ Հաղորդագրության հեղինակները կոչ էին արել անցնել հղումով և քվեարկել հայկական թիմի  օգտին։ Փաստորեն, նրանց կոչը հասել է հասցեատերերին։

«Երևանը» կարգին շփոթեցրել է «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» շոուի մասնակիցներին

Նշենք, որ արդեն մի քանի տարի է` հայկական թիմերին չէր հաջողվում հասնել ՈւՀԱ–ի Բարձրագույն լիգա։ Ամենահայտնի հայկական թիմը, որը հասել էր Բարձրագույն լիգա և կիսաեզրափակիչ, «Նոր հայերն» էին։ Ավելին` 1997 թվականին «Նոր հայերը» ՈՒՀԱ–ի չեմպիոն դարձան։