ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Մեր տեղեկություններով՝ քիչ առաջ վրաերթի հերթական դեպքն է գրանցվել Երևանում։
Շենգավիթ վարչական շրջանում` Բագրատունյաց պողոտայում, «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մոտ 60 տարեկան կնոջ, որը տեղում մահացել է։
Ըստ լուրերի՝ վարորդը չի լքել դեպքի վայրը և այլ անձանց հետ փորձել է օգնել վրաերթի ենթարկվածին։
ՃՏՊ Սյունիքի մարզում. մեքենաներից մեկի ղեկին եղել է 15 տարեկան պատանի
Այս պահին տեղում են ճանապարհային ոստիկաններն ու քննիչները, որոնք պարզում են ոչ միայն դեպքի հանգամանքները, այլև մահացած կնոջ ինքնությունը։