ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Այսօր՝ հունվարի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14:51-ին սահմանում Արտակարգ իրավիճակների նախարարության «9-11» ահազանգման կենտրոնն ահազանգ է ստացել, որ Կիևյան կամրջի տակ տղամարդու դի կա։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Հրազդանի կիրճի թիվ 87 հասցեում գտնվող «Լավանդա» ռեստորանի մոտակայքում դի կա:
ՔԿՀ-ից հիվանդանոց. Գորիսում դատապարտյալը փորձել է ինքնասպանություն գործել
Փրկարարները Հակոբ Ս.-ի (ծնված 1980 թ.) դին մոտեցրել են դի տեղափոխող ավտոմեքենային:
Ուզում էր կամրջից նետվել. Երևանում անցորդները կանխել են երիտասարդ աղջկա ինքնասպանությունը